Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Հայաստան
12:01, 14 март 2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Գորիս-Կապան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդևազ ավտոճանապարհները (կցորդիչով բեռնատարների համար): Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր, Գորիս-Կապան ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար) դժվարանցանելի են: Լոռու և Սյունիքի մարզերի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին, Արարատի մարզի Լանջառ-Վեդի, Վանաձոր-Դիլիջան քաղաքների ավտոճանապահներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Ապարան, Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։ Տավուշի մարզի Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 521 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։