Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Օրենքով ինձ տրված լիազորությունների շրջանակներում կդիմեմ ամենախիստ վարչական միջոցների»․ Աբովյանի թիվ 1 դպրոցի տնօրեն

«Օրենքով ինձ տրված լիազորությունների շրջանակներում կդիմեմ ամենախիստ վարչական միջոցների»․ Աբովյանի թիվ 1 դպրոցի տնօրեն
Հայաստան
16:33, 14 март 2021
Աբովյանի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի ֆեյսբուքյան էջը հրապարակել է դպրոցի տնօրեն Քարմիլե Առաքելյանի հայտարարությունը․
«Ես` որպես Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն, իմ պարտքն եմ համարում
անել հնարավորը աշակերտների խաթարված իրավունքները վերականգնելու, դպրոցի բնականոն աշխատանքն ապահովելու համար, ուստի ևս մեկ անգամ կոչ եմ անում դպրոցի  ուսուցչական անձնակազմին դադարեցնել ապօրինի գործադուլը, այլապես օրենքով ինձ տրված լիազորությունների շրջանակներում կդիմեմ ամենախիստ վարչական միջոցների՝ հանուն մեր երեխաների կրթություն ստանալու իրավունքի պաշտպանության և օրինականության վերականգման»։