Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թռչկան-Շիրակամուտ ճանապարհին մոլորված Ֆրանսիայի քաղաքացիներին փրկարարներն օգնության են հասել

Թռչկան-Շիրակամուտ ճանապարհին մոլորված Ֆրանսիայի քաղաքացիներին փրկարարներն օգնության են հասել
Հայաստան
14:46, 23 январь 2022
Հունվարի 22-ին, ժամը 17:29-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թռչկան-Շիրակամուտ ճանապարհին Ֆրանսիայի Հանրապետության երեք քաղաքացի մոլորվել է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացիները գտնվում են Թռչկանի ջրվեժի մոտակայքում։

Փրկարարները Ս. Վ.-ին (ծնված 2000 թ․), Պ. Պ.-ին (ծնված 1993 թ․) և Ժ. Մ. Գ.-ին (ծնված 2000 թ․) տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ շտապօգնության աշխատակիցները նրանց ցուցաբերել են համապատասխան օգնություն։

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ