Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարագի արտադրամաս՝ Գյումրու եռահարկ նորակառույցում

Կարագի արտադրամաս՝ Գյումրու եռահարկ նորակառույցում
Հայաստան
18:35, 14 март 2021
Գյումրու ավագանու որոշմամբ քաղաքի Շչեդրինի թիվ 18 հասցեում գտնվող  հասարակական նշանակության եռահարկ  նորակառույցը վերածվելու է կարագի արտադրամասի։ Շինության սեփականատերը դիմել է քաղաքապետարան՝ խնդրելով փոխել նպատակային նշանակությունը։
«Պարտաճանաչ մարդ է, էլի, ուրիշը լիներ՝  կդներ, ինչ ասես կարտադրեր, շատ էլ պետքն է գործնառական նշանակությունը փոխելը»,- անդրադառնալով սեփականատիրոջը՝ ավագանու նիստին ասաց  Գյումրու քաղաքապետը։ Ով է սեփականատերը՝ հայտնի չէ, շրջանառվող լուրերի համաձայն՝ նա տեղաբնակ չէ։
« Ցանկություն է հայտնել վերածել արտադրական շինության, կազմակերպելու է կարագի արտադրություն։ Խոսքը Իսահակյան և Շչեդրինի փողոցների անկյունում գտնվող նորակառույց շինության մասին է»,- ավելացրեց  քաղաքի գլխավոր ճարտարապետ  Հենրիկ Գասպարյանը։ Ի դեպ, Քաղաքաշինության  կոմիտեն նույնպես դրական  եզրակացություն է տվել՝ շենքը արտադրամաս ծառայեցնելու համար,գրում է hraparak.am-ը։