Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանակի 30-ամյակին նվիրված միջոցառումներ կլինեն զորամասերում, կենտրոնական միջոցառումն է հետաձգվել կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված. ՊՆ

Բանակի 30-ամյակին նվիրված միջոցառումներ կլինեն զորամասերում, կենտրոնական միջոցառումն է հետաձգվել կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված. ՊՆ
Հայաստան
16:06, 27 январь 2022
Հունվարի 28-ին Հայոց բանակի 30-ամյակին նվիրված կենտրոնական միջոցառումները հետաձգվել են։ Այս մասին Civic.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ըստ ՊՆ-ի պարզաբանման՝ տոնակատարությունների հետաձգման պատճառը կորոնավիրուսն է: «ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև միջոցառումներին մասնակցելու համար հրավիրված հյուրերի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Եվ ընդհանրապես հանրապետությունում համաճարակային վիճակի կտրուկ վատթարացում է։ Վաղը Բանակի օրվան նվիրված միջոցառումներ կլինեն զորամասերում, պարզապես կենտրոնական միջոցառումն է հետաձգվել։ Իսկ թե երբ կկայանա՝ դեռ պարզ չէ»,- նշեցին ՊՆ-ից։ 

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին նախատեսվում էր ՀՀ ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելություն «Դվին» հյուրանոցային համալիրում, որը, սակայն, ինչպես հայտնեցին ՊՆ-ից, հետաձգվել է։
Նշենք, որ երեկ՝ հունվարի 26-ին, ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական: 



Նարա Մարտիրոսյան