Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ն վերջանական որոշում չունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին Միրզոյանի և Ռուբինյանի մասնակցության վերաբերյալ

ՀՀ-ն վերջանական որոշում չունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին Միրզոյանի և Ռուբինյանի մասնակցության վերաբերյալ
Հայաստան
17:31, 27 январь 2022
Անթալիայի դիվանագիտական ֆորումին Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չկա: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը այն մասին, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մարտին մասնակցելու են Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

«Այս պահի դրությամբ մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չկա»,-ասաց Էդուարդ Աղաջանյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Ֆորումին մասնակցում են ԱԳ նախարարները: