Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երբևէ չի դիտարկվել որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման․ Աղաջանյան

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երբևէ չի դիտարկվել որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման․ Աղաջանյան
Հայաստան
18:07, 27 январь 2022
Նորանկախ Հայաստանի բոլոր իշխանությունների ժամանակ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երբևէ չի դիտարկվել որպես հարաբերությունների կարգավորման նախապայման։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին և այդ թեմայի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Աղաջանյանը նշեց․
«Խոսքը չի գնում միայն և ամբողջությամբ այս գործընթացը  և դրա արդյունքները վերագրելու սփյուռքի ներուժին և գործունեությանը, այնուամենայնիվ, միանշանակ է, բոլորս կարող ենք արձանագրել, որ սփյուռքի դերակատարումն առնվազն եղել է ավելի էֆեկտիվ, քան Հայաստանինը՝ որպես պետություն»,- ասաց Աղաջանյանը։