Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել․ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել․ ՊՆ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել․ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել․ ՊՆ
Հայաստան
17:47, 28 январь 2022
ՀՀ ՊՆ հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունվարի 27-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է։

Իրականում, հունվարի 27-ին, ժամը 22։00-ի սահմաններում, սահմանի նշված հատվածում, մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել ադրբեջանական կողմից, որոնց հայկական ստորաբաժանումները չեն պատասխանել։