Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեսչական մարմինը 43 հյուրանոցում բացահայտել է 11 խախտում

Տեսչական մարմինը 43 հյուրանոցում բացահայտել է 11 խախտում
Հայաստան
20:40, 28 январь 2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մարզային կառույցներն այսօր ոստիկանության հետ համատեղ խստացված ստուգայցեր են իրականացրել հյուրանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների մոտ։
 
 
Տեսչական մարմնի Արևելյան, Արևմտյան, Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների տեսուչներն ընդհանուր առմամբ եղել են Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում գործող 43 հյուրանոցում, բացահայտել 11 խախտում։
 
 
Ուշադրության կենտրոնում է եղել առողջապահության նախարարի 02-Ն հրամանի պահանջների կատարումը, ինչպես նաև հակահամաճարակային մյուս կանոնների պահպանումը։
 
Տրվել են հանձնարարականներ, կազմվել վարչական իրավախախտման արձանագրություններ։