Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բարեկամության էստակադայի տակ բախվել են թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու բեռնատար Mercedes-ը, վերջինս կողաշրջվել է․ կա վիրավոր

Բարեկամության էստակադայի տակ բախվել են թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու բեռնատար Mercedes-ը, վերջինս կողաշրջվել է․ կա վիրավոր
Հայաստան
11:29, 29 январь 2022
Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Բարեկամության էստակադայի տակ բախվել են թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու Mercedes մակնիշի բեռնատարը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է Mercedes-ի վարորդների և վիրավորի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կողաշրջված Mercedes-ը պատկանում է «Մարիաննա» կաթնամթերքի ընկերությանը։