Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովն ընդունեց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը

Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ընդունվեց  կառավարության կողմից ներկայացված «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը և կից օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագծի հարակից զեկուցող Վահագն Հովակիմյանը մինչ քվեարկությունը ասաց, որ նախագծով առաջարկվում է, որպեսզի բոլոր այն դեպքերում, երբ իրավաբանական անձի լուծարման դեպքում գույքը պետական բյուջե փոխանցելու խնդիր է առաջանում, օրենքով նման կարգավորում կա՝ տարանջատել դրամական միջոցները և գույքը, և գույքին էլ պետությանը փոխանցման  առանձին ձևակերպումն ամրագրելով՝ այս դեպքում այն է, որ փոխանցում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս կառավարության։ 
«Այս ճշգրտումն է արվում, և դրանով է շաղկապված, որ մի շարք օրենքներում է արվում այս փոփոխությունը»,- ասաց Վահագն Հովակիմյանը։