Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 4-ից 7-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 4-ից 7-ը
Հայաստան
10:30, 07 февраль 2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 4- ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 218 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 34, սառը զենքի հայտնաբերման՝ 33, անձնական ունեցվածքի գողության՝ 31, մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, զենք-զինամթերքի առգրավման՝ 16, խարդախության՝ 15, ընտանեկան բռնության՝ 10, ապօրինի ծառահատման և ծանր վիրավորանքի՝ 7-ական, բնակարանային գողության՝ 6, յուրացնելու կամ վատնելու՝ 5, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու ու ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության՝ 4-ական, խուլիգանության, թմրանյութի իրացման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և սպանության սպառնալիքի՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, ահաբեկչության կամ բանդիտիզմի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի, ինքնիրավչության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և ազատությունից ապօրինի զրկելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 17 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4 և համակարգչային հանցագործության 2 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար 3 մարդ զոհվել է, 37-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: