Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքը կեղտի մեջ կորում է. Երևանի քաղաքապետը հանձնարարեց զբաղվել խնդրով

Քաղաքը կեղտի մեջ կորում է. Երևանի քաղաքապետը հանձնարարեց զբաղվել խնդրով
Հայաստան
16:34, 07 февраль 2022
«Ավտոբուս» և «Էլեկտրատրանսպորտ» ընկերություններին Երևանի քաղաքապետը հրահանգել է ավտոբուսներում եղած ախտահանիչ միջոցների տուփերը պատշաճ տեսքի բերել:

Ըստ Հրաչյա Սարգսյանի՝ դրանք այնքան կեղտոտ են, որ մարդը նույնիսկ չի ուզում դիպչել, ուր մնաց՝ օգտվի: Հանձնարարվել է՝ մրցույթ հայտարարել, նոր տուփեր գնել. եթե սպասարկող ընկերությունները չունեն դրա համար նախատեսված ֆինանսական միջոցներ:

Հրաչյա Սարգսյանը նաև հրահանգեց Երևանի փողոցները մաքրող 300 հավաքարարների թիվն ավելացնել ևս 200-ով, քանի որ, ըստ քաղաքապետի, Երևանը մաքրության խնդիր ունի: 

«Քաղաքը, չգիտեմ ինչու, բայց կեղտի մեջ կորում է: Նոր տեխնիկաներ ձեռք բերեցինք, բայց, կարծում եմ, որ մարդկային ուժն այս պահի դրությամբ ավելի կարևոր է: Մենք 300 հավաքարար ունենք և 1 միլիոնից ավելի մարդ, ովքեր ամենօրյա իրենց գործունեությամբ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով աղտոտում են Երևանը»,- ասաց Սարգսյանը: 

Քաղաքապետի այլ հանձնարարականների համաձայն՝ առաջիկայում Երևանում հավաքարարների թիվը կավելանա 200-ով, իսկ Շտապօգնությունը կվերազինվի տեխնիկական այնպիսի հնարավորությամբ, որ բոլոր զանգերը գրանցվեն:

«Պետք է բոլոր քաղաքացիների զանգերը երևան, նույնիսկ եթե զբաղված են լինում ձեր գծերը, դրանից հետո հնարավորություն ունենաք զանգել նրանց, թեկուզ անցնի 2 կամ 3 ժամ: Մենք բոլոր քաղաքացիներին պետք է պատասխանենք: Համակարգը պետք է փոփոխության ենթարկենք»,- ասաց քաղաքապետը: