Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զորամասերից մեկում մարտի 15-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

Զորամասերից մեկում մարտի 15-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ
Հայաստան
21:11, 15 март 2021
ՀՀ Պն-ից տեղեկացնում են, որ 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում մարտի 15-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։

Անցկացվել է շարային ստուգատես, ստորաբաժանումների հրամանատարներն ստուգել են հերթափոխի մեկնող զինծառայողների պատրաստվածության աստիճանը, անհրաժեշտ միջոցների և փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։