Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վայքի տարածաշրջանում ձյուն է տեղում

Վայքի տարածաշրջանում ձյուն է տեղում
Հայաստան
11:17, 16 март 2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Ապարանի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: