Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լիազորությունները վաղաժամ դադարեցրած Արփենիկ Մարությանի ավագանու անդամի մանդատը տրվել է Արման Բաբաջանյանին

Լիազորությունները վաղաժամ դադարեցրած Արփենիկ Մարությանի ավագանու անդամի մանդատը տրվել է Արման Բաբաջանյանին
Հայաստան
12:11, 16 март 2021
Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Արփենիկ Մարությանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արման Բաբաջանյանին:

Այդ մասին ավագանու հերթական նիստին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Տեղեկացնում եմ, որ «Իմ քայլը» կոսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևանի ավագանու անդամ Արփենիկ Մարությանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին»,- նշեց Մարությանը: