Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջատարը տարածաշրջանում․ Հայաստանն 89-րդն է աշխարհում՝ ժողովրդավարության ինդեքսի առումով․ Վրաստանը 91-րդն է, Թուրքիան՝ 103-րդը, Ադրբեջանը՝ 141-րդը

Առաջատարը տարածաշրջանում․ Հայաստանն 89-րդն է աշխարհում՝ ժողովրդավարության ինդեքսի առումով․ Վրաստանը 91-րդն է, Թուրքիան՝ 103-րդը, Ադրբեջանը՝ 141-րդը
Հայաստան
15:26, 10 февраль 2022
Բրիտանական «Էքոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» հեղինակավոր հետազոտական կազմակերպությունը հրապարակել է իր «Ժողովրդավարության ինդեքս-2021» զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը 2021 թվականին բարելավել է իր ժողովրդավարության ընդհանուր ցուցանիշը 0.14 միավորով 2020 թվականի համեմատ: Հայաստանն, այսպիսով, 89-րդն է աշխարհում՝ ժողովրդավարության ինդեքսի առումով, և առաջատարը տարածաշրջանում: Վրաստանը 91-րդն է, Թուրքիան՝ 103-րդը, Ադրբեջանը՝ 141-րդը: 

Ըստ Էքոնոմիստի՝ 2021 թվականի հուլիսին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները տուրբուլենտության և դժգոհությունների ժամանակաշրջանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին տվեցին հանրային հզոր մանդատ: Պարոն Փաշինյանի և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջախջախիչ հաղթանակը որոշակի կայունություն բերեց 2020 թվականի ռեցեսիայից և Ադրբեջանի հետ պատերազմից հետո։  Սա թույլ տվեց կառավարությանը շարունակել իր ժողովրդավարական բարեփոխումները:  

Ինչևէ, Էքոնոմիստը նաև նշել է, որ չնայած ժողովրդավարության ցուցանիշի բարելավմանը, Հայաստանի ժողովրդավարության վերաբերյալ, այդուհանդերձ, կան որոշակի մտահոգություններ: Մասնավորապես՝ դատական իշխանության անկախությունը դեռ հարցականի տակ է, իսկ ընդդիմությունը՝ մարգինալացված»։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան