Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանակը լուրջ խնդիրներ ունի լուծելու և 5 տարի ժամանակ․ Անդրանիկ Քոչարյան

Բանակը լուրջ խնդիրներ ունի լուծելու և 5 տարի ժամանակ․ Անդրանիկ Քոչարյան
Հայաստան
13:17, 16 март 2021
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ բանակի քաղաքական զարգացումներում ներգրավվելը, որի փաստն առկա է, Ազգային անվտանգության խնդիրն է։ 

«ԱԱԾ-ում է գտնվում բանակային հակահետախուզությունը՝ պարոն Դավիթ Սանամյանի գլխավորությամբ, և, կարծում եմ, պետք է շատ ու շատ ուշադիր լինել ու բանակին թույլ չտալ․․․քանի, որ շատ ու շատ տաք գլուխներ փորձել էին», -նշեց նա: 

Քոչարյանի խոսքով՝ բանակը լուրջ խնդիրներ ունի լուծելու իսկ ժամանակն էլ շատ սահմանափակ է՝ 5 տարի, հրադադարի ռեժիմը պահպանելու պայմաններում։ «Բոլորը խոսում են՝ բանակի կողքին են, բայց բանակի կողքը կամ դիրքերում է, կամ բանակի ներսում կայուն ռեժիմ պահելու մեջ, իսկ մենք տեսնում ենք հակառակը»,- նշեց նա: 

ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը ի պատասխան նշեց, որ ամենակարևոր հարցը կադրերի վերապատրաստման և համապատասխան մակարդակի ապահովման խնդիրն է՝ տարբեր ոլորտներում՝ սկսած ռազմական հակահետախուզությունից, վերջացրած հետախուզությունով: 

«Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, իհարկե, և՛ ԱԱԾ ում, և այլ երկրներում՝ գործընկեր հատուկ ծառայությունների հետ համագործակցությամբ»,-նշեց նա: