Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մշակվել է Շուշիի շրջանի ընտանիքների գույքային կարիքների փաթեթ. Ազատուհի Սիմոնյան

Մշակվել է Շուշիի շրջանի ընտանիքների գույքային կարիքների փաթեթ. Ազատուհի Սիմոնյան
Հայաստան
13:37, 16 март 2021
Շուշիի վարչակազմի կողմից մշակվել և տրամադրվել է Շուշիի շրջանի ընտանիքների գույքային կարիքների փաթեթ, որը իմ կողմից փոխանցվել է ՀԲԸՄ-ին: ՀԲԸՄ-ն մինչ օրս շարունակում է Արցախին և արցախահայությանը ուղղված իր աջակցության ծրագրերը:

Քննարկումների արդյունքում ՀԲԸՄ-ն հանձն է առել բավարարելու Շուշիի շրջանի բազմանդամ 40 ընտանիքների գույքային կարիքների մի մասը՝ ընտանիքներին տրամադրելով խոհանոցային տեխնիկայի և պարագաների փաթեթ, որոնց կարիքն ունեն նշյալ ընտանքիները:
Տեղահանված արցախցիների խնդիրները նույնպես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: