Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պահի դրությամբ արձանագրված փլուզումներ չկան. մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում. Շիրակի մարզպետ

Այս պահի դրությամբ արձանագրված փլուզումներ չկան. մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում. Շիրակի մարզպետ
Հայաստան
23:26, 13 февраль 2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը գրառում է կատարել.

Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ  զգացվել է  Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաեւ Աշոցքի տարածաշրջանում: Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի փոխանցմամբ` այս պահի դրությամբ արձանագրված փլուզումներ չկան։ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ` Գյումրիում ևս փլուզման ահազանգեր չեն եղել։

Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում, մասնավորապես՝ Անտառավան 26 շենքում։ ԱԻՆ աշխատակիցները տեղում են։