Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդեն մոտ 300 անձ պատվաստվել են և գործընթացը շարունակվում է․Առողջապահության նախարար

«Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զորւցյում ևս մեկ անգամ ընդգծեց կորոնավիրուսի բարդությունների մասին, նշելով, որ անկախ նրանից, մարդկանց ամբողջ ծավալով բժշկական օգնություն է տրամադրվում, այս հիվանդությունը ունի  20 տոկոս ծանր ընթացք և 5 տոկոս ծայրահեղ ծանր ընթացք՝ կոչ անելով մարդկանց չկորցնել զգոնությունը։
«Մենք պիտի բոլորս շատ լուրջ վերաբերվենք, լինենք զգոն,իհարկե մենք չենք կարող անընդհատ վախի մթնոլորտում ապրել,բայց զգոնությունը, լրջությունը հարցին վերաբերվելու իհարկե շատ կարևոր է։ Մենք անում ենք ամենինչ, որպեսզի իրավիճակը չլարվի էնպես, որ մեր առողջապահական համակարգը հնարավորություն չունենա լիարժեք կերպով բժշկական օգնություն տրամադրել», - նշեց նա։
Պատվաստանյութերը արդեն հայաստանում են և նախարարի խոսքով,  այս պահին արդեն մոտ 300 անձ պատվաստվել  են և  գործընթացը  շարունակվում է։ Դեռևս միայն քովիդ կենտրոնների բուժաշխատողներն են պատվաստավում, սակայն սպասվում է պատվաստանյութերի հաջորդ խմբաքանակնները, որից հետո պատվաստումներն ավելի լայն թվով կանցկացվեն։
Հարցին, թե պատվաստանյութերն իրոք օգնու՞մ են և կբացառվի վարակվելու հավանականությունը, նախարարը նշեց, որ դա Հայաստանի մասշտաբներով չէ, որ պետք է եզրակացնել։
«Բոլոր այն պատվաստանյութերը, որոնք անցել են կլինիկական հետազոտությունների փուլերը անցել են հաջողությամբ, և մասնագիտական խորհուրդների, կառույցների կողմից, ինչպիսիք են ԱՀԿ-ն Եվրոպական դեղերի գրանցման գործակալությունը և այլն,  նախնական թույլտվությունը ստացել են դրանց արդյունավետության վերաբերյալ, արդեն իսկ մասնագիտական գիտական ապացույցներ կան», - նշեց նախարարը»։