Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շիրակի մարզպետը նոր խորհրդական ունի

Շիրակի մարզպետը նոր խորհրդական ունի
Հայաստան
21:52, 15 февраль 2022
Քնարիկ Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի խորհրդական: Այս մասին Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Հետայսու աշխատանքային գործունեությունս շարունակելու եմ Շիրակի մարզպետարանում՝ որպես մարզպետի խորհրդական: Համեստ կարողություններս ներդնելու եմ մարզում առկա խնդիրների լուծմանն ի նպաստ»:

Նշենք, որ Քնարիկ Հարությունյանը Նազելի Բաղդասարյանի օգնականն էր ՀՀ Ազգային ժողովում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունվարի 17-ին, Նազելի Բաղդասարյանի որոշմամբ, Արթուր Նաջարյանը ևս նշանակվել է մարզպետի խորհրդական: