Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է. ՀՀ ՊՆ

Օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է. ՀՀ ՊՆ
Հայաստան
19:09, 16 март 2021
Մարտի 15-ին և 16-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է.հաղորդում են ՀՀ ՊՆ-ից:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները: