Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հուսիս-Հարավ»-ը վերաձևակերպել և դարձրել ենք հայկական խաչմերուկ. Փաշինյանը՝ մի քանի հարյուր մլն դոլար արժողությամբ նախագծի որակավորման մրցույթի մասին

Այսօր՝ փետրվարի 17-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր հայտարարվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը:

Նա նշեց, որ առաջին փուլով հրավիրվում են այն կազմակերպությունները, ովքեր կարող են և հայտ են ներկայացնում այդ ճանապարհի շինարարությունն իրականացնելու:

«Նախագծի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է. այս մասշտաբի ներդրումային ծրագիր Հայաստանի անկախության պատմության մեջ չի իրականացվել»,- ասաց վարչապետը և հավելեց, որ Հյուսիս-Հարավ նախագիծը վերաձևակերպվել և դարձել է Հյուսիս-Հարավ-Արևելք-Արևմուտք նախագիծ կամ կարճ ասած՝ հայկական խաչմերուկ, որի ճյուղերից մեկը կկապի Հյուսիսն ու Հարավը, այսինքն՝ ՀՀ-ից դեպի ԻԻՀ, մյուս ճյուղը՝ Ադրբեջան-Հայաստան և հետագայում դեպի Նախիջևան-Թուրքիա:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ որակավորման փուլը տևելու է 70 օր, և հույս հայտնեց, որ այդ ընթացքում շինարարական ընկերությունները ակտիվորեն հայտ կներկայացնեն:

Մանրամասն՝ տեսանյութում: