Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին
Հայաստան
20:53, 16 март 2021

Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում անվտանգության ապահովմանը, տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղապահ առաքելության գործընթացին վերաբերող մի շարք հարցեր:

Նախարարներն անդրադարձել են նաև մարդասիրական ոլորտի խնդիրներին, ընդգծել զոհված զինծառայողների աճյունների դուրսբերման, բոլոր ռազմագերիների և պատանդների ազատ արձակման ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը: