Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռազմական բյուջեի կրճատման հարց Կառավարությունում չի քննարկվում եւ չի նախատեսվում քննարկվել. Մհեր Գրիգորյան․ ՀԺ

Ռազմական բյուջեի կրճատման հարց Կառավարությունում չի քննարկվում եւ չի նախատեսվում քննարկվել. Մհեր Գրիգորյան․ ՀԺ
Հայաստան
11:04, 17 март 2021
Ռազմական բյուջեի կրճատման հարց Կառավարությունում չի քննարկվում եւ չի նախատեսվում քննարկվել: «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Մի քանի օր է՝ մամուլում տեղեկություններ են տարածվում, թե Կառավարությունը որոշել է կրճատել ռազմական բյուջեն, եւ նման քննարկում է արդեն եղել: ՀԺ-ն Գրիգորյանից հետաքրքրվել էր, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այդ տեղեկությունը, եւ թե արդյոք նման քննարկում եղե՞լ է:
«Մենք այս պահին քննարկում ենք բացառապես բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր, որոնց մասով տրվելիք լուծումների արդյունքում որոշ ծրագրերի գծով ծախսերը կավելանան, իսկ որոշների գծով կնվազեն»,- նշեց Գրիգորյանը:
Բացի այդ՝ փոխվարչապետն ընդգծեց, որ պաշտպանության ոլորտը, բնականաբար, եղել եւ շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթությունը, եւ բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման գործընթացները միայն կնպաստեն ոլորտի ամրապնդմանը: