Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են Տավուշի դպրոցներում առկա առաջնահերթ խնդիրները

Քննարկվել են Տավուշի դպրոցներում առկա առաջնահերթ խնդիրները
Հայաստան
21:13, 21 февраль 2022

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզի Դիլիջանի և Իջևանի տարածաշրջանների հանրակրթական դպրոցների տնօրենները։ Այդ մասին ասված է ՀՀ Տավուշի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:


«Խորհրդակցությանը քննարկվել են մարզի դպրոցներում առկա առաջնահերթ խնդիրները՝ կապված թե՛ ուսումնական գործընթացի և թե՛ շենքային պայմանների հետ։

Մարզպետն անդրադարձել է նաև դպրոցներում էլեկտրոնային մատյանների լրացման հարցին, հանձնարարել հետևողական լինել դրանց լրացման գործում։ Դպրոցների տնօրենների ուշադրությունը հրավիրվել է կորոնավիրուսի պատճառով որևէ դպրոցում ընդհատված առկա դասընթացի պատճառով ծրագրերի թերի չմնալու հարցի վրա։ Հանձնարարվել է մեկ անգամ ևս գույքագրել և ներկայացնել դպրոցների շենքային պայմանները՝ առաջնահերթությունը տալով մարզադահլիճների և սանհանգույցների վիճակին։ Հանձնարարվել է նաև հնարավորության դեպքում /եթե կան տնտեսված գումարներ/ կազմել դպրոցի վերանորոգման նախագիծ-նախահաշիվ»,- նշված է գրառման մեջ։