Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդի՞ն

«Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդի՞ն
Հայաստան
13:28, 17 март 2021
Այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ երեկ երեկոյան Հայաստան վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանից ձերբակալվել է Սյունիքի նախկին մարզպետ՝ Սուրիկ Խաչատրյանի որդին։ Civic.am-ին՝ Ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից հայտնեցին, որ անձի վերաբերյալ տվյալներ տրամադրել չեն կարող, սակայն հաստատեցին փաստը, որ երեկ «Զվարթնոցից» հետախուզվող անձ՝ Ոստիկանություն բերման ենթարկվել է։

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի ավագ որդին՝ Տիգրան Խաչատրյանը, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար։ Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: