Քաղաքացիակենտրոն
լրատվություն

15 սուբվենցիոն ծրագրերի համար հատկացվելու է 1 մլրդ 435 մլն դրամ, որից միայն Սյունիքի մարզին՝ 1 մլրդ 181 մլն դրամ. ՏԿԵ նախարար

Այսօր՝ փետրվարի 23-ին, Կառավարության հերթական նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ առաջարկվում է 1 մլրդ 435 մլն դրամ հատկացնել մարզպետարաններին՝ 13 համայնքներում շուրջ 15 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:

Այնուհետև նախարարը ներկայացրեց բաշխվածությունը, թե որ մարզում որքան գումար է նախատեսվում հատկացնել, և մասնավորապես նկատեց. «Չնայած Սյունիքի մարզում մեկ ծրագիր է, սակայն հատկացվում է 1 մլրդ 181 մլն դրամ: Սա Քաջարան համայնքի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունաբերության բարելավման ծրագիրն է, որում ընդգրկված են քաղաքի 25 շենքեր: Այս ծրագրում կառավարությունն ունի 70 տոկոս մասնակցություն»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ սա սուբվենցիոն ծրագրերի հերթական ֆինանսավորումն է, և ներկայացրեց կատարվող և կատարված աշխատանքները:

Մանրամասն՝ տեսանյութում: