Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ․ Կապանի թիվ 126 դիրքում արված աղմկահարույց տեսանյութի առթիվ քր․ գործ է հարուցվել

ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի թիվ 126 մարտական դիրքում կատարված և սոցիալական ցանցերով հրապարակված աղմկահարույց տեսագրության առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Այս մասին Civic.am-հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Քր․ գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի երրորդ մասով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին սոցցանցերում  տարածվել էր տեսանյութ՝ Կապան քաղաքի հարակից հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետում տիրող վիճակի մասին, որում  զինծառայողների կողմից դժգոհություններ կային պայմաններից եւ  իրենց տրված որոշ հրամանների կամ հանձնարարության մասին էր խոսք գնում։