Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նորվեգիան, Նիդերլանդները, Իտալիան, Գերմանիան և Ֆրանսիան նույնպես փակում են օդային տարածքը ՌԴ օդանավերի համար

Նորվեգիան, Նիդերլանդները, Իտալիան, Գերմանիան և Ֆրանսիան նույնպես փակում են օդային տարածքը ՌԴ օդանավերի համար
Հայաստան
17:23, 27 февраль 2022
Նիդերլանդները նույնպես փակել է օդային տարածքը ՌԴ օդանավաերի համար։ Այդ մասին, ըստ BBC-ի, հայտնել է Նիդերլանդների ենթակառուցվածքների նախարար  Մարկ Հարբերսը։ 
 
Ռուսական օդանավերի համար իրենց օդային տարածքը փակելու մասին ավելի վաղ հայտնել էին Իտալիան, Նորվեգիան, իսկ Ֆրանսիան տեղեկացրել է, որ նույն կերպ կվարվի՝ կիրակի օրվանից սկսած։ Ավստրիան նույնպես հայտնել է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար փակելու մասին։

Գերմանիան փետրվարի 27-ից` Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ից 3 ամսով նույնպես փակում է երկինքը ռուսական ինքնաթիռների համար, հայտնում է Handelsblatt թերթը՝ հղում անելով Գերմանիայի տրանսպորտի նախարարությանը։