Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար կստեղծվեն Անկախ կյանքի կենտրոններ

Պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար կստեղծվեն Անկախ կյանքի կենտրոններ
Հայաստան
11:25, 18 март 2021
Այսօր կառավարության նիստի ժամանակ քննակրվեց և ընդունվեց  «զինվորական ծառայության  ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը» և դրա իրականացաման ժամանակացույցը հաստատելու մասին հարցը։ 

Զեկուցող՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ այս միջոցառումների ծրագրով մշակվում են գործողություններ՝ ուղղված  զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման և անկախ կյանքի ապահովմանը՝ սոցիալական զբաղվածության, առողջապահական, կրթական, մշակութային և տնտեսական ծրագրերի և միջոցառումների միջոցով։

«Սահմանվել են միջոցառումների պատասխանատուներ և ծրագրերի իրականաացման ժամկետներ։ Հիմնված միջազգային լավագույն փորձի վրա, նախատեսվում է ստեղծել «Անկախ կյանքի կենտրոններ» ,որտեղ ծառայություններ կմատուցվեն պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց», -նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ նախատեսվում է իրականացնել այդ անձանց ինքնուրույն կենցավարման ծրագրեր, անձնական օգնականի ծառայություններ, մասնագիտական կողմնորոշման և կարիեռայի պլանավորման ծառայություններ։
«Առաջին փուլում կենտրոնները նախատեսվում են ստեղծել 6 մարզերում, մասնավորապես, այն մարզերում, որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը մյուսների համեմատ մի փոքր ավելի մեծ է, և, նաև հաշվի առնելով, որ այս պահին հիմնական ծառայությունները մատուցվում են Երևանում, Երևանից ավելի հեռու գտնվող մարզերում, որպեսզի հնարավորություն ունենանք համաչափ հասանելիություն ապահովելու», - նշեց պարոն Առաքելյանը։