Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թբիլիսյան խճուղու կիսակառույց շինությունում հայտնաբերվել է սնդիկանման հեղուկով 2 տարա

Թբիլիսյան խճուղու կիսակառույց շինությունում հայտնաբերվել է սնդիկանման հեղուկով 2 տարա
Հայաստան
11:34, 18 март 2021
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 15-ին Արաբկիրի Ոստիկանությունում ստացված ահազանգի փաստով, գրում է shamshyan.com-ը։

Ժամը 13։00-ի սահմանում Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչ 35-ամյա Միքայել Մ․-ն Թբիլիսյան խճուղու 5/1 հասցեում գտնվող հայրական կիսակառույց տան վրա աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել է կասկածելի 2 ապակյա տարա։ Նշված հասցե են ժամանել Արաբկիրի ոստիկանները, որոնք տարաների մեջ հայտնաբերել են սնդիկանման հեղուկ, որը առգրավել են և տեղափոխել անվտանգ վայր։