Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ես կարող եմ պաշտոնը լքել, բայց քաղաքական խրամատը չեմ լքելու»․ Սերժ Սարգսյան

«Ես  քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ: Իմ անցած կյանքում ես ապացուցել եմ», - այս մասին այսօր դատարանի շենքի դիմաց հայտարարել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ով մեղադրվում է կես միլիարդ դրամ հափշտակության մեջ։
 «Այս երեք տարիների ընթացքում  մենք նաև կուսակցական կորուստներ ունեցանք, բայց նաև կոփվեցինք, մեր շարքերը բյուրեղացան և մենք այսօր ևս ունենք պրոֆեսիոնալ և մրցունակ թիմ, և պայքարելու ենք մեր ազգային և ուժեղ պետության համար: Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ», - նշել է նա։

 Սարգսյանը հայտարարել է, որ կարող է հեշտությամբ պաշտոն զիջել հանուն Հայաստանի ժողովրդի, զիջել մի ողջ իշխանություն։
 «Բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Սրանում կարող եք վստահ լինել: ՀՀԿ-ի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է: Մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված և ազնիվ»,- իր խոսքում ասել է նախկին նախագահը։