Արցախի կառավարությունը օգնություն է ուղարկել Ուկրաինա․ Ադրբեջանը սպառնացել է

Հայաստան
Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել՝ տեղական արտադրության առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով: Այս մասին տեղեկացրել է Արցախի տեղեկատվական շտաբը։ Այդ մասին հայտնել է նաեւ ՌԴ ՊՆ-ը։
ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը ֆբ-ի իր էջում գրառում է արել այդ թեմասյով․
«Ժամեր առաջ ՌԴ ՊՆ–ի տարածած մամլո հաղորդագրության մեջ նշված էր՝ «Սիրիայից բերվել է 50 տոննա սննդամթերք, Լեռնային Ղարաբաղից՝ 14 տոննա առաջին անհրաժեշտության իրեր Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակչության համար»:
Ըստ ԼՂՀ ինֆոքոմի՝ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը մարդասիրական օգնության խմբաքանակ է փոխանցել Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին:
Այս հաղորդագրությունից հետո Ադրբեջանի ՊՆ–ն հանդես եկավ հերթական սպառնալից և սադրիչ հայտարարությամբ, որտեղ ասվում է՝ «Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության կողմից Ուկրաինա ուղարկվող մարդասիրական օգնության համատեքստում «Լեռնային Ղարաբաղ» տերմինի օգտագործումն անթույլատրելի է ։
Ադրբեջանի Հանրապետության տարածքում չկա «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչատարածքային միավոր: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ նման հայտարարությունները կարող են վնաս հասցնել ռուս-ադրբեջանական հարաբերություններին և հանգեցնել իրավիճակի սրման Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը»:
Ի՞նչ է սա, եթե ոչ Ադրբեջանի կողմից ուղիղ սպառնալիք Արցախի խաղաղ բնակիչների ու նրանց անվտանգությունը երաշխավորող ռուս խաղաղապահների նկատմամբ»,- գրել է նա: