Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ժողովուրդ» օրաթերթից պահանջում եմ հերքել սուտ և հորինված հոդվածը, հակառակ դեպքում կհանդիպենք դատարանում. Արթուր Հովհաննիսյան

«Ժողովուրդ» օրաթերթից պահանջում եմ հերքել սուտ և հորինված հոդվածը, հակառակ դեպքում կհանդիպենք դատարանում. Արթուր Հովհաննիսյան
Հայաստան
13:20, 08 март 2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.


«Սիրելի՛ հայրենակիցներ, օրը սկսվեց  «Ժողովուրդ» օրաթերթի՝ իմ մասին ամբողջությամբ սուտ հոդվածով։

«ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատերազմի օրերին «տան հարց» լուծելիս է եղել» հոդվածում Սերժ Սարգսյանին (նույն ինքը Նարիմանով) պատկանող «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Թագուհի Թովմասյանը իրեն պատկանող թերթում, իր վարձկան լրագրողի միջոցով նկարագրում է, թե իբր ես արտոնյալ պայմաններով հիփոթեքով բնակարան եմ ձեռք բերել և այն էլ պատերազմի օրերին։

 Իհարկե ոչ մի վատ բան չկա հիփոթեքով բնակարան ձեռք բերելու մեջ, բայց խնդիրն այն է, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը ամբողջությամբ սուտ է և հորինված․ ես բնակարան ձեռք չեմ բերել, դեռ չեմ պատրաստվում և ապրում եմ վարձով։ 

 Այս հոդվածը հաջորդեց իմ ելույթին, որը վերաբերում էր Թագուհի Թովմասյանի ԱԺ ամբիոնից հնչեցրած ստերին, թե իբր պատգամավորներ կան, որոնք բնակարանի վարձավճարի փոխհատուցում են ստանում, բայց ապրում են իրենց բարեկամների տանը։

 Այսպիսով՝ պատերազմի օրերին իր թիմակիցներին դավաճանած, տերերի մշտական փնտրտուքի մեջ գտնվող Թագուհի Թովմասյանը որոշել է ստերի միջոցով վարկաբեկել իմ բարի համբավը ի պատասխան իմ կողմից իր հասցեին հնչեցրած ճշմարիտ դիտարկմանը։

 «Ժողովուրդ» օրաթերթից պահանջում եմ հերքել իր կողմից հրապարակված սուտ և հորինված հոդվածը։  Հերքման պահանջը չբավարարելու դեպքում «Ժողովուրդ» օրաթերթի հետ կհանդիպենք դատարանում։