Քաղաքացիակենտրոն
լրատվություն

3-րդ զորամիավորումում զորավարժությունները շարունակվում են. ՀՀ ՊՆ

3-րդ զորամիավորումում զորավարժությունները շարունակվում են. ՀՀ ՊՆ
Հայաստան
19:56, 18 март 2021
Զինված ուժերում անցկացվող մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների շրջանակում մարտի 18-ին վարժանքներ են անցկացվել 3-րդ զորամիավորումում. տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:

Ըստ խաղարկված սցենարի՝ ամրացնելով բնագծերը, զինծառայողները  պաշտպանությունից անցել են հակագրոհի։ Մարտավարական բարդ պայմաններում անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն, գործել ներդաշնակ և կատարել  առաջադրված բոլոր խնդիրները։