Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը 71,3 մլն դրամ հատկացրեց զինծառայող Հայկ Զաքարյանի բուժման համար

Կառավարությունը 71,3 մլն դրամ հատկացրեց զինծառայող Հայկ Զաքարյանի բուժման համար
Հայաստան
15:22, 10 март 2022
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 10-ի նիստում որոշում կայացրեց, ըստ որի Հայկ Զաքարյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հայդելբերգ քաղաքի «SCHMIEDER» բուժհաստատությունում իրականացվող բուժման ծախսերը վճարելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը կհատկացվի 71389,47 հազար դրամ:

Հիմնավորման համաձայն՝ ներկա պահին զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Հայկ Զաքարյանի վերականգնողական բուժումն ավարտվել է, և Գերմանիայի բուժհաստատության կողմից տրամադրված գրավոր տեղեկատվության համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել բուժումը ևս 90 օր: