Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցավոք, հայաստանյան լրագրության աղավաղումը հասել է մի մակարդակի, երբ հաջողության աստիճանը չափվում է մակերեսային էպատաժի կարողությամբ․ Հակոբ Բադալյան

Ցավոք, հայաստանյան լրագրության  աղավաղումը հասել է մի մակարդակի, երբ հաջողության աստիճանը չափվում է մակերեսային էպատաժի կարողությամբ․ Հակոբ Բադալյան
Հայաստան
10:51, 19 март 2021
Հակոբ Բադալնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նախարարը քաղաքական պաշտոն է, իսկ քաղաքական պաշտոնյայի աշխատանքային ժամանակացույցը՝ իմ համեստ կարծիքով, նորմավորված չէ, կարող է աշխատել մինչեւ լուսաբաց, իսկ ժամը 9-ին նստել որեւէ սրճարանում մի քիչ հանգստանալու, պայմանական:
 Նույն կերպ նորմավորված չէ լրագրողի աշխատանքը, ինչը, ի դեպ, տարիներ առաջ փորձում էինք գործընկերներով բացատրել մի լրատվամիջոցի մենեջերական կազմի ներկայացուցիչներից մեկին, որի մտքով անցել էր սահմանել խորհրդային «տաբել», որը լրագրողները պետք է ստորագրեին շենք մուտք գործելիս եւ աշխատանքային օրվա ավարտին դուրս գալիս :

Ցավոք, հայաստանյան լրագրության տարիների համակարգային եւ հետեւողական աղավաղումը հասել է մի մակարդակի, երբ հաջողության աստիճանը չափվում է մակերեսային էպատաժի կարողությամբ:

Բայց, դա իհարկե որեւէ կերպ չի արդարացնում լրագրողի հանդեպ որեւէ ուժային գործողություն, եթե դա հարկադրված ֆիզիկական ինքնապաշտպանություն չէ: Պետական պաշտոնյաները ի վերջո պետք է տիրապետեն իրենց, որովհետեւ, օրինակ, նյարդայնացնելու փորձ կարող է անել նաեւ այլ երկրի որեւէ պաշտոնյա, ասենք որեւէ բանակցության կամ քննարկման ընթացքում: Հետեւաբար, ինքնատիրապետումը պետք է լինի պետական պաշտոնյայի առանցքային հատկանիշներից մեկը»: