Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Հայաստան
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Մեղրիի և Սարավանի լեռնանցքները, Ստեփանավանի ոլորանները և Մաստարա- Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենիսի, Ճամբարակի, Մարտունիի, Արագածի, Ստեփանավանի, Աշոցքի, Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: