Անհետ կորած զինվորների ծնողները Կառավարության շենքի դիմաց պահանջում են գտնել իրենց զավակներին

Հայաստան
Կառավարության շենքի մոտ հավաքված են նաև անհետ կորած զինվորների ծնողները՝ժամկետայինների ծնողների կողմից կազմակերպված հավաքին զուգահեռ։ Նրանց պահանջը նույնն է՝ գտնել իրենց զավակներին։
«Արդեն էլ հնարավորություն չկա: Ջանս դողումա, արդեն, չեմ կարողանում դիմանամ: 6 ամիս..մենք ի՞նչ անենք ախր: Հանդիպում են, ասում են կբերենք՝ էսօր էգուց: Օր են անցկացնում: Անմիջապես մեզ թող ասեն: Չկա էրեխեն։ 6 ամիս ի՞նչ իրավունք ունի էրեխա չլինի: Դուք ի՞նչ եք անում բա, կառավարությունը ի՞նչ ա անում» - ասում է անհետ կորած զինվորի հայրը։
Ծնողները կառավարությունից պահանջում են անկեղծ լինել իրենց հետ․ «Թող իջնեն պատասխան տան, ոչ թե իրանց ընտրությունները կազմակերպեն: Մենք էրեխեք ենք տվել, որ էսօրվա օրով դիա՞կ բերեն: Եթե չեն կարողանում աշխատեն, թող ասեն, մենք դիմենք ավելի բարձր մարդկանց», - ասում է անհետ կորած զինվորի մայրը։
Նրա խոսքով՝ հանդիպումներ եղել են վարչապետի հետ, սակայն անարդյունք։ Իրենց ասել են՝ պետք է սպասել ԴՆԹ-ների պատասխանների ստացման ավարտին․ «Բայց ԴՆԹ-ները գնալով շատանում են: Ասում ա՝ 1 օրվա մեջ 30-ից ավել դի են տալիս: Սպասենք, դնթ-ները վերջանա, տեսնենք տակը ինչա մնում: Բայց խաբում են։ Թող դուրս գան ճիշտը ասեն՝ էսքան գերի կա։ Բայց իրենք կոնկրետ չեն ասում։ Թող չխաբեն մեզ»։
Սյուզի Սիրականյան