Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը ժամկետայինների ծնողներին խոստացել է 2 շաբաթից պատասխանել՝ծառայության կրճատման մասով

Պատերազմի մասնակից և ներկայումս ծառայությունը շարունակող ժամկետային զինծառայողների ծնողները դուրս եկան վարչապետի հետ հանդիպումից։ Նրանց փոխանցմամբ՝ վարչապետն ասել է, որ 2 շաբաթ անց կասի պատասխանը՝  ծառայության կրճատման մասին։

«էսօրվա հանդիպումից կարող ենք արձանագրել, որ 2 շաբաթ անց մեզ ասելու են մեր պահանջը՝ կապված ծառայության կրճատման և սոց․ փաթեթի տրամանդրման հետ, դրական լուծում կստանա՞, թե ՝ ոչ», - նշեց ծնողներից մեկը։
Նրա խոսքով՝ 4 ամսվա ընթացքում այս հարցի հետ կապված ոչ մի տեսանելի քայլ չի արվել, և ինչ էլ, որ արվում է, շատ դանդաղ է ընթանում  ու դա ծնողներին չի բավարարում։

«Մենք չենք կարող ասել, որ այսօր կգնանք ու վաղը չեն գալու»,- ասում են ծնողները, հավելելով, որ  մաքսիմալ փորձելու են հանրայնացնել հարցը։

Հիշեցնենք, որ Կառավարության դիմաց պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողների ծնողները հավաք են կազմակերպել։ Նրանց պահանջը իրենց զավակներին զորացրելն է։ Ծնողներից 2-ը վարչապետի հետ հադիպման էին, որը նախապես էր պլանավորված: 
 
Սյուզի Սիրականյան