Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Flyone Armenia-ն Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթեր կիրականացնի ամեն օր

Flyone Armenia-ն Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթեր կիրականացնի ամեն օր
Հայաստան
14:05, 17 март 2022
Երևան-Մոսկվա-Երևան երթուղով Flyone Armenia ավիաընկերության չվերթերը մարտի 17-ից կիրականացվեն ամենօրյա հաճախականությամբ: 

«Երևան-Մոսկվա-Երևան չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Վնուկովո» միջազգային օդանավակայան, յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

Երևան-Մոսկվա-Երևան երթուղով Flyone Armenia  ավիաընկերության կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկը տրվել է 2022 թ. մարտի 1-ին»,- նշված է ավիաընկերության հաղորդագրության մեջ: 

Ներկայում Flyone Armenia ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում դեպի Մոսկվա, Ստամբուլ և Լիոն:

Flyone Armenia-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ  App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։