Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փորձարկվելու են Երևանի էլեկտրաշչակները

Փորձարկվելու են Երևանի էլեկտրաշչակները
Հայաստան
20:18, 18 март 2022
Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից իրականացվելու են Երևան քաղաքի Էրեբունի, Դավթաշեն, Նուբարաշեն և Շենգավիթ վարչական շրջաններում տեղադրված էլեկտրաշչակների ուսումնասիրություններ՝ մարտի 21-25-ն ընկած ժամանակահատվածում:

Փորձարկվող էլեկտրաշչակների հասցեները՝ ներկայացված ցանկում. այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից՝ նախապես ներողություն խնդրելով պատճառված հնարավոր անհարմարությունների համար: