Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լոռու աշխատակազմը՝ մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորութամբ, արդեն 2 օր է՝ մինչև ուշ գիշեր, անձամբ են հետևում ճանապարհների մաքրման աշխատանքներին

Լոռու աշխատակազմը՝ մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորութամբ, արդեն 2 օր է՝ մինչև ուշ գիշեր, անձամբ են հետևում  ճանապարհների մաքրման աշխատանքներին
Հայաստան
18:03, 20 март 2022
Լոռու մարզպետարանի աշխատակազմը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորութամբ, փոխմարզպետներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատու աշխատակիցների և մարզի համայնքների ղեկավարների հետ համագործակցությամբ արդեն երկու օր է՝ մինչև ուշ գիշեր անձամբ են հետևում միջպետական, հանրապետական, մարզային և միջհամայնքային ճանապարհների մաքրման աշխատանքներին:

Աննախադեպ տեղումները, չընդհատվող ձնաբուքը դժվարին իրավիճակ են ստեղծել ճանապարհներին:

Չնայած աշխատանքներ տարվում են շուրջօրյա արտակարգ ռեժիմով, հատկապես միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին դժվարություններ են առաջանում: 

Եղանակային խիստ պայմանները, չընդհատվող ձյունն ու բուքը թույլ չեն տալիս շուրջօրյա աշխատող ճանապարհաշինարարներին ապահովել անվտանգ երթևեկություն։

Ներկա պահին միջհամայնքային ճանապարհներն ամբողջությամբ մաքրված են և անցանելի, բեռնատար ավտոմեքենաների համար դժվարանցանելի են հատկապես Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Երևան ճանապարհահատվածները: 

Կրկին խնդրում և հորդորում ենք վարորդներին՝ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: