Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օնիկ Գասպարյանն իրար հերթ չտալով հայցեր է ներկայացնում դատարան․ հասկացել է իր պարտությունը, փորձում է ելքեր փնտրել

Օնիկ Գասպարյանն իրար հերթ չտալով հայցեր է ներկայացնում դատարան․ հասկացել է իր պարտությունը, փորձում է ելքեր փնտրել
Հայաստան / Իրավունք
22:02, 19 март 2021
Իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատվելուց հետո Օնիկ Գասպարյանը, ինչպես և հայտարարել էր, դիմեց վարչական դատարան:  Ինչպես վկայում է DataLex դատական տեղեկատվական համարգը, մարտի 10-ից մինչև մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում Օնիկ Գասպարյանի անունից վարչական դատարանը ստացել է 3 հայցադիմում։

Վարչական դատարան ներկայացված նշված հայցադիմումներից առաջինը՝ ՎԴ/2029/05/21 վիճարկման հայցը  անվավեր է ճանաչվել և վերադարձվել է դատավոր Մհեր Պետրոսյանի կողմից։

Վարչական դատարան ներկայացված երկրորդ հայցադիմումը՝  ՎԴ/2014/05/21 ճանաչման հայց - առ ոչինչ է ճանաչել, վերադարձվել է, փոխարինվել է այլ հայցով՝ իրավահարաբերության բացակայության ճանաչում, և դրա շրջանակներում բավարարվել է հայցի ապահովումը։

Վարչական դատարան ներկայացված երրորդ հայցադիմումը՝ ՎԴ/2267/05/21 ճանաչման հայցը, առ ոչինչ ճանաչելու  մասին է,  որն արդեն  մակագրվել է դատավոր Լիանա Օնիկի Հակոբյանին։ 

Ընդամենը մեկ շաբաթում Օնիկ Գասպարյանի անունից վարչական դատարան ներայացված 3 դատական հայցերը վկայում են այն մասին, որ վերջինս շատ լավ գիտակցում է, որ իրավունքի ուժով ազատվել է ԳՇ պետի պաշտոնից, բայց անընդհատ փորձում է ելքեր փնտրել ստեղծված իրավիճակից։  Բայց միաժամանակ Օնիկ Գասպարյանն է՛լ ավելի է անլրջացնում ստեղծված իրավիճակը, քանի որ վարչական դատարանի դատավորների կայացրած որոշումները չեն կարող հակասել միմյանց։

Վերը թվարկվածը փաստում է մի բանի մասին, որ Օնիկ Գասպարյանն ու վերջինիս իրավապաշտպանները գիտակցում են, որ Օնիկ Գասպարյանի՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատման որևէ պրոցես կասեցված չէ և հայցի ապահովումը որևէ կերպ չի վերականգնում Օնիկ Գասպարյանին իր պաշտոնին, ինչի պատճառով էլ ստեղծված իրավիճակից վերջիններս փորձում են ելքեր փնտրել՝  նոր հայցադիմում ներկայացնելով։