Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրավիճակը՝ ավտոճանապարհներին․ փակ ճանապարհներ կան

Իրավիճակը՝ ավտոճանապարհներին․ փակ ճանապարհներ կան
Հայաստան
10:38, 23 март 2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 

Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ 

Սարավան-«Զանգեր», Աղվանի-Տաթև, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Աշոցք-Բավրա ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ 

Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 

Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է բքի պատճառով։ 

Աշտարակի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Թումանյանի, Տաշիրի, Թալինի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: