Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեզ համար շարունակում է սկզբունքային մնալ ԼՂ հայության իրավունքների և կարգավիճակի հարցը. Արարատ Միրզոյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին

Այսօր՝  մարտի 23-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցն առնչվում էր Ադրբեջանի 5 կետից կազմված առաջարկներին հայկական կողմի պատասխանին:

Հարցին պատասխանելով՝  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծեց. «Մեզ համար շարունակում է սկզբունքային մնալ ԼՂ հայության իրավունքների և կարգավիճակի հարցը»:

Նա հավելեց, որ  Հայաստանի առաջարկները ամբողջովին բացահայտված են «Արմենպրեսին» իր տված հարցազրույցում. «Որևէ հետաքրքրվող անձ կարող է ամբողջությամբ պատկերացում կազմել մեր պատասխանի մասին՝ կարդալով այդ առաջարկը»: 

Արարատ Միրզոյանը նշեց, որ իրենց պատասխանների որոշակի մասը սխալ կերպով է մեկնաբանվել. «Գնահատականն այնպիսին էր, թե Հայաստանը մերժել է Ադրբեջանի առաջարկները: Ես ուզում եմ ասել, որ Ադրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ ըստ էության չկար՝ այլ բան, որ այդ առաջարկներն ամբողջովին չէին հասցեագրում պոտենցիալ բանակցությունների ողջ օրակարգը: Եվ համապարփակ խաղաղության հասնելու համար մենք համալրել ենք մեր առաջարկներով»: 

Մանրամասն՝ տեսանյութում: