Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք հանդես ենք եկել նաև զորքերի տեղային հետքաշումների առաջարկով. սպասում ենք Ադրբեջանի արձագանքին. վարչապետ

«Իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում լարված է, և մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ լարվածությունը նվազեցնելու և հիմնարար լուծումներ գտնելու հարցում: Եվ այս առումով կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ, պետք է արձանագրել նաև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները արագացնելու անհրաժեշտությունը՝ սահմանին անվտանգության քայլերին զուգահեռ»,- այսօր՝ մարտի 24-ին,Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հայկական կողմը հանդես է եկել սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկով. «Սակայն բացի ամբողջական հետքաշումից, մենք հանդես ենք եկել նաև տեղային հետքաշումների առաջարկով, և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»:
«Վերջին մի քանի իրադարձություններից հետո մենք այդպես էլ չհասկացանք՝ Ադրբեջանն ուզո՞ւմ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում. եթե ուզում է, մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ և մենք պատրաստ ենք դրա իրագործմանն անցնել ցանկացած պահի»,- ընդգծեց վարչապետը:

Մանրամասն՝ տեսանյութում: