Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 5 թեկնածուները

Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 5 թեկնածուները
Հայաստան
21:02, 24 март 2022
Մարտի 23-ին կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը: 

Հարցազրույցին ներկա էին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 11 անդամներից 9-ը, Էդմոն Մարուքյանը և Տիգրան Եգորյանը ինքնաբացարկ էին հայտնել հանձնաժողովի մեկական թեկնածուների հետ շահերի բախման պատճառով: Թեկնածուներից հարցազրույցի փուլին մասնակցել են՝ Արսեն Սարդարյանը, Լիլիթ Երեմյանը, Դավիթ Հակոբյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը, Անահիտ Մանասյանը, Արման Զրվանդյանը և Արտյոմ Գեղամյանը:  Խորհրդի անդամների գնահատականների արդյունքում անցողիկ՝ 7 միավորի շեմը հաղթահարել են՝

Անահիտ Մանասյան – Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտԴավիթ Հակոբյանը – Իրավաբանական գիտությունների թեկնածու
Ռաֆիկ Գրիգորյան – Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ
Արտյոմ Գեղամյան – Իրավաբանական գիտությունների թեկնածու
Լուսինե Հակոբյան – Իրավագիտության մագիստրոս (Լոնդոնի Քուին Մերի համալսարան)
Անցողիկ շեմը հաղթահարած թեկնածուների վերջնական ցուցակը ներկայացվելու է ՀՀ վարչապետի հաստատմանը: